Մանվել Գրիգորյանի դատը հետաձգվեց «խելամիտ», բայց անորոշ ժամկետով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Տեխնիկական պատճառով Մանվել Գրիգորյանի դատը հետաձգվեց։ Այդ մասին այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Տեխինկական խնդիրներ կային, նաև խելամիտ ժամկետ էր պետք գործի որոշ հանգամանքներին ծանոթանալու համար, ուստի դատը հետաձգվեց, հետագայում հայտնեն, թե երբ կվերսկսվի»,- ասաց նա։

Պաշտպանը նաև նշեց, որ նիստը չի կարող կայանալ այն պայմաններում, երբ ուղիղ եթերներ են մտնում որոշ ակտիվիստներ և պայքարում արդարադատության դեմ։

Վերաքննիչ քրեական դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ այսօր տեղի էր ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս