Հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ ավելի քան 1 մլն դրամի չափով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News 

ձկնաբուծարան

Հաշվետվություն է ներկայացվել 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ․

17 ստուգում, որից՝
10-ը՝ շինարարություն
2-ը՝ ընդերքօգտագործում
2-ը՝ արտադրություն
2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
1-ը՝ ձկնաբուծարան։

Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.900.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.029.831 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական:

Ավարտվել է նախկինում իրականացված 2 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու 1 նախազգուշացում։

--00—ՄՀ