Հաշվարկվել է շրջակա միջավայրին 16 մլն ՀՀ դրամի չափով հասցված վնաս

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է 345.438 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 50.000 ՀՀ դրամի չափով վնաս։
Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 295.438 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 8 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (350 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.640.438 ՀՀ դրամ»:

  --00—ՄՀ