11 ամիս է` չենք կարողանում մեր երեխաներին գտնել. անելանելի վիճակում ենք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News   

Հասել ենք մի կետի, որ իրոք արդեն անելանելի վիճակում ենք, կանգնել ենք փաստի առաջ, մեր երեխաներին չենք կարողանում գտնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ-ում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։

«Մեր երեխաների դեպքից 11 ամիս արդեն անցել է։ Ես չեմ գնա այստեղից մինչև Աբազյանը չընդունի։ Դուրս չեմ գա, կսպասեմ մինչև ընդունեն»,- ասաց նա։

Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկի պնդմամբ՝  11 ամիս անցել է պատասխան չեն տալիս, որովհետև չունեն․

«Ամեն անգամ խոստանում են՝ գնացեք, ամեն ինչ կանենք։ ԱԱԾ-ից վերջին անգամ ասացին մինչև ամսի 15-ը պատասխան կունենանք։ 15-ից 4 օր անցել է»։

--00—ՄՀ