ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Եվրոպայում գազի գինը հերթական ռեկորդն է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 900 դոլարի սահմանին: Այս մասին վկայում են ICE Futures սակարկությունների տվյալները։
Սեպտեմբերի 15-ին արժեքը կտրուկ բարձրացել է միանգամից 17, 27 տոկոսով:
Հոկտեմբերյան ֆյուչերսի գինը, ըստ հոլանդական TTF-ի ինդեքսի, Երևանի ժամանակով 10:35-ի դրությամբ հազար խորանարդ մետրի դիմաց կազմել է 841,39 դոլար: Ժամը 11:21-ի դրությամբ այն աճել է մինչև 851,27 դոլար, իսկ փոքր-ինչ ուշ՝ 11:46-ին, գերազանցել է 875,84 դոլարը: Նախորդ ռեկորդը սահմանվել է սեպտեմբերի 14-ին, երբ արժեքը հասել էր 810 դոլարի:
--00—ՄՀ