Դատարանը կալանավորել է Իսրայելի քաղաքացուն, ով կասկածվում է սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

իսրայելցի

Երեկ՝ սեպտեմբերի  28-ին, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հայաստանի և Իսրայելի քաղաքացի, 55-ամյա Յուրի Մ.-ի նկատմամբ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը:

Յուրի Մ.-ն, ով կասկածվում է 56-ամյա Վաղինակ Ե.-ին սպանելու մեջ, կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:

--00--ԱԹ