Սիլիբիլիով ՀՀ-ն հանձնում են թուրքերին, Նիկոլը կոնկրետ պլան է սպասարկում.Վարուժան Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

«Մեր հանրահավաքների առաջին փուլը լինելու է մոբիլիզացիա, երկրորդ փուլը՝ գործողություն։ Մենք հիմա առաջին փուլի մեջ ենք, և հանրահավաքները պետք է ծառայեն մեր գաղափարների հանրահռչակմանը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:  

Նրա խոսքով, իրենք պատրաստվում են Հայաստանում փոխել  ամբողջ պետական կառավարման համակարգը՝ սկսած արտաքին հարաբերություններից, վերջացրած տնտեսական և սոցիալական հարաբերություններով:  

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող, ինչպես նաև արտաքին քաղաքական կարևորության, այդ թվում տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ ուշագրավ հարցերի: 

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ