Վստրեչի Ապերի ու նրա ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Քրեական հեղինակություն «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով դատավճիռը հրապարակվեց։ Գործով ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված դատական կարգով։ Դատարանի վճռով՝ Արամ Վարդանյանի և նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործը՝ կարճվել։

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել առևանգումը և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017 թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ այդ գործողությանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։ Նա մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված գրավը։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018 թ. հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում, ապա հոկտեմբերի 1–ին Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի էր ենթարկվել Հայաստան։