Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Նախիջևան

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Ադրբեջան

Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորությամբ այցելել է Նախիջևան։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպմանը կողմերն շոշափել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հարցերին:  Մասնավորապես,  Նախիջևանի տարածքում կատարվելիք աշխատանքների, զորավարժությունների մասին:

Մուհսին Դերեն ընդգծել է բանակաշինության ոլորտում տարվող աշխատանքների կարևորությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների անբաժանելի մաս, և նշել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռազմավարական և աշխարհագրական կարևորությունը:

 --00—ՄՀ