Մանվել Գրիգորյանի դատական նիստը հետաձգվեց․ պաշտպանը չի հրապարակել հաջորդ նիստի օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Գեներալը դատական նիստին ներկա չի եղել։ Ըստ պաշտպան Արսեն Մկրտչյանի՝ պատճառը նրա առողջական խնդիրներն են։

Թե երբ կլինի հաջորդ դատական նիստը, Արսեն Մկրտչյանը չի ասել։ 

«Լիազորված չեմ, չեմ էլ ուզում ասել։ Դուք միշտ մեզանից ավելի շուտ եք իմանում, ձեզ մոտ ավելի ավելի լավ է ստացվում», - ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ հավելելով, որ չասելու նպատակը կրքեր չբորբոքելն է։