ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 700 հազարից ավելի մարդ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

կորոնավիրուս

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 700 հազար 258 մարդ։ Այս մասին վկայում են Ջոնս Հոփկինսի ինստիտուտի տվյալները։

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր  թիվը 43 մլն 615 հազար 149 է։

ԱՄՆ-ն ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի առաջատարն է: Նրան հաջորդում են Հնդկաստանը՝ 33 մլն 766 հազար 707 դեպք և Բրազիլիան՝ 21 մլն 445 հազար 651 դեպք։

--00—ՄՀ