Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը աշխատանքային այցով Կահիրեից Մոսկվա է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը աշխատանքային այցով Կահիրեից Մոսկվա է մեկնել, որպեսզի մասնակցի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստին։

Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն ծրագրերի եւ առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման մասին։ Քննարկվել է ԵՏՄ օրակարգը, երրորդ երկրների հետ բանակցությունները, հաստատվել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը։

Մհեր Գրիգորյանը, որպես ԵԱՏՀ խորհրդի նախագահ, ամփոփելով նիստի արդյունքները, այդ պաշտոնում կատարված արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախորդ տարվա ընթացում ԵԱՏՀ խորհրդի նախագահ, ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին: