«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Նիկոլ ԱԺ

Ազգային ժողովում խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանը:

Պատգամավորները, սակայն, չցանկացան հանդիպումից մանրամասներ հայտնել եւ չհստակեցրին, թե ինչ հարցեր են եղել հանդիպման օրակարգում՝ առաջարկելով այդ հարցով դիմել խմբակցության ղեկավար կազմին:

Խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի, ինչպես նաեւ՝ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց:

--00--ԱՀ

Տեսանյութեր