Ստուգվել է զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, պայուսակների համալրվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Հասարակական

Հոկտեմբերի 3-ին N զորամիավորման ճամբարային ավանում, որտեղ ընթանում են հրետանային ստորաբաժանումների հավաքները, անցկացվել է շարային ստուգատես: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հրամկազմը ստուգել է զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, փաստաթղթերի առկայությունը, տագնապային պայուսակների համալրվածությունը: Հրահանգվել է շտկվել հայտաբերված թերությունները։

--00--ԿԿ