Մարտական հերթափոխից առաջ տեղի է ունեցել անձնակազմի շարային ստուգատես

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

ՊՆ ստուգատես

Հուլիսի 9-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթափոխից առաջ տեղի է ունեցել անձնակազմի շարային ստուգատես: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հրամանատարները ստուգել են դիրքերի ավագների մարտական փաստաթղթերը, զինծառայողներին հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման և մարտական խնդիրների վերաբերյալ։

--00--ԱԹ