Թե բա` ոչինչ, որ կլինեն «ցավոտ» զիջումներ, зато հետո կապրենք խաղաղ, չաղ ու բախտավոր

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպես կարելի է հանգիստ և առանց որևէ կաշկանդվելու խոսել Հայսատանի կամ Արցախի տարածքների մասին, այնպես ինչպես կխոսեն, օրինակ` իրենց «սեփական հայաթի» մասին։

Այո ,խոսքը հենց այն տարատեսակ և զանզան պաշտոնյաների մասին է, որոնք այս կամ այն ակնարկներով խոսում են դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, կարծես այդ պրոցեսները պետք է տեղի ունենան ինչ-որ հեռավոր աֆրիկյան պետությունում։

Մեկը լուրջ դեմքով զավեշտական միտք է դուրս տալիս, թե բա Գորիս-Կապան ճանապարհը անվտանգ է, քանզի ինքը անցել է այդ ճանապարհով ու ոչ մի խոսք չկա, որ այդ տարածքները Հայաստանի ինքնիշխան տարածքներն են, որոնք օկուպացված են ադրբեջանցիների կողմից, և որտեղ պարբերաբար հայերին, իսկ ավելի կոնկրետ` հենց իրենց ընտրողներին թուրքալեզու անասունները ստորացնում և նսեմացնում են։ Կամ մի այլ ապազգային հիմարություն, թե բա՝ ոչինչ, որ դեմարկացիայի արդյունքում կլինեն «ցավոտ» զիջումներ, зато հետո մենք ազգովի կապրենք խաղաղ, չաղ ու բախտավոր։

Տղերք, դուք հո չե՞ք վերջնականապես ցնդել, էս ի՞նչ եք խոսում։

Սա Հայրենիք է, ոչ թե «Դարչոյի դուքյանը», ախր վաղ թե ուշ Ձեզ և Մեզ բոլորիս հարցնելու են՝ այդ ո՞նց ստացվեց, որ ինչ կա-չկա տանուլ տվեցիք։

Ախր ո՞նց...»:

--00--ԱԹ