Վրաստանի Սահմանադրական դատարանի պատվիրակությունն այցելել է Մատենադարան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

այց

2021 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԴ-ից:

Երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։

--00--ԱԹ