Ոստիկանությունը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24 News

Ոստիկանության ՔՈԳՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները։ Հերթականը նոյեմբերի 11-ին էր։

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի և Կենտրոնական բաժինների ծառայողները շրջայցեր իրականացրին Երևանի կենտրոնում գործող հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի Հայաստանում բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու։ Նրանք ներկայացվել են ոստիկանության ԱՎ վարչություն։
Միջոցառումները շարունակվում են։

--00—ՄՀ