COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել․ նա 28 տարեկան էր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

կորոնա

COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել։ Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«COVID-19-ից մահացել է ևս մեկ ծննդկան։

28 տարեկան 37-38 շաբաթական հղի է մահացել, ում մոտ հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը: 

Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար»,-հայտարարել է առողջապահության նախարարությունը:

--00—ԼՄ