Վրաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսից մահվան նոր ռեկորդ՝ 81 մահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

մահ

Վրաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 3212-ով: Երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ, այն է՝ 24 ժամում՝ 81 մահ, հայտնում է StopCov պաշտոնական կայքէջը։

24 ժամում 5017 մարդ է բուժվել, համաճարակի սկզբից՝ 502 հազար 534 -ը, մահացել՝ 7563 -ը: Մինչ այժմ կատարվել է 1 միլիոն 235 հազար 386 պատվաստում:

Հիշեցնենք, որ համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 556 հազար 909 դեպք, մահացել է 7563, ապաքինվել՝ 502 հազար 534-ը։

--00—ԼՄ