Հնդկաստանում կորոնավիրուսից գրանցվել է մահվան երրորդ դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

կորոնավիրուս

Մահարաշտրա նահանգի վարչական կենտրոն Մումբայ քաղաքի իշխանությունները հաղորդել են կորոնավիրուսից 64-ամյա տղամարդու մահվան մասին, որը Հնդկաստանում կորոնավիրուսի գրանցված երրորդ մահվան դեպքն է եղել:

«Indian Indian Times»-ի հաղորդամամբ՝ կորոնավիրուսից բացի, տղամարդ մոտ առկա են եղել նաև մի շարք այլ հիվանդություններ:

Հիշեցնենք, որ Հնդկաստանում կորոնավիրուսից ավելի վաղ մահացել էր 76-ամյա մի տղամարդ և 69-ամյա կին: