Ադրբեջանի ԶՈւ-երը կարողացել են դուրս գալ Երևան-Գորիս մայրուղում տեղակայված բարձունքներ. Wargonzo

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

ԶՈւ

Wargonzo-ի Սյունիքի աղբյուրները տեղեկացնում են, որ Ադրբեջանի Զինված ուժերը կարողացել են դուրս գալ Երևան-Գորիս մայրուղու երկայնքով տեղակայված բարձունքներ: 

Բաքուն ակտիվորեն կիրառում է հրետանի: Պայթյուններ են լսվում անգամ Սիսիանում:

Հիշեցնենք, որ այս բնակավայրում է տեղակայված օդանավակայանը, որն Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն ակտիվորեն օգտագործում է հերթափոխի ու մատակարարման նպատակով:

--00--ԱԹ