«Թուրքիայից լավ լուր չունեմ»․ ՍԴՀԿ հրավերով Գարո Փայլանը Լիբանանում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 26, 24News

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հրավերով Լիբանում էր Թուրքիայի Մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը։ Նա այցելել է տեղի հայկական Սահակյան-Լևոն Մկրտչյան դպրոց։ Մեջլիսի հայազգի պատգամավորը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ելույթով։

«Թուրքիայից լավ լուր չունեմ», - ասել է Գարո Փայլանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին։