Իշխանություն, որը երկիրը դարձրել է թուրք-ադրբեջանական տանդեմի «կերակուր...»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

սենոր

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետականության զգացողությունից զուրկ քաղաքացիների բնազդային դիրքորոշման արդյունքում 2021թ. հունիսի 20-ին Հայաստանը նորից դարձավ հազարավոր հայորդիների կյանք խլած և երկիրը պատառ-պատառ արած անհայրենիքների ենթակա բռնապետություն... Սա այլևս փաստ է, և այն օր-օրի ավելի է դառնում մեր ինքնիշխանությունը խեղդամահ անող սեղմօղակ...

Բայց, այսքանից հետո արդեն դժվար է կատարվածի և դեռ կատարվելիքի համար մեղադրել միայն այդ 680000-ին... Այսօր պետք է զարմանալ այն հարյուր հազարավոր մտածող հայերի պահվածքից, որոնք այսքան ավերածություններից հետո անգամ, շարունակում են իրենց չեզոքությամբ մնալ հանդուրժող այդ անհայրենիքների իշխանությանը... Իշխանություն, որը երկիրը դարձրել է թուրք-ադրբեջանական տանդեմի «կերակուր...», և օր-օրի մաս-մաս մեզ «խժռում» են...

Հ.գ.- Հետաքրքիր կլիներ իմանալ, թե այս անհայրենիքների իշխանությունից հոգնած, բայց միաժամանակ, խորհրդարանական ընդդիմության գործողությունները պասիվ համարող ու քննադատող հազարավոր քաղաքացիներից քանիսն են այսօր մասնակցել նույն այդ ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքին...»:

--00--ԱԹ