Ասկերանի Հովսեփավան համայնքում 4 բնակելի տներն արդեն պատրաստ են շահագործման

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

Հովսեփավան

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 4 բնակելի տներն արդեն պատրաստ են շահագործման։ Բոլոր առանձնատները 4 սենյականոց են։

Առանձնատները կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների։

Կառուցապատումն իրականացվել է ԱՀ պետական բյուջեի միջոցներով։

Շինարարական աշխատանքները կատարել է «Վեստ» ՍՊ ընկերությունը։

--00--ԱԹ