Թույլատրել են Flyone Armenia և Pegasus ընկերություններին Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

--00--ԱՀ