ՀՀ-ում Pegasus լրտեսական ծրագրով վարակման տասնյակ դեպքեր են կրկին հայտնաբերվել․ «Sputnik Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

Screenshot_6

Հայաստանում տասնյակ մարդիկ կրկին ծանուցում են ստացել պետական մակարդակով հաքերային հարձակման թիրախ դառնալու մասին։

«Մի քանի դեպքով վերլուծություն արդեն արել ենք, դիագնոստիկ ֆայլեր ենք ստուգել, և հայտնաբերվածները Pegasus լրտեսական ծրագրի վարակման դեպքեր են»,-«Sputnik Արմենիա»-ին հայտնել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

Այդ դեպքերը վերաբերում են 44–օրյա պատերազմին և դրան հաջորդած ժամանակահատվածին։

Նախնական գնահատականներով` լրտեսական ծրագիրը ադրբեջանական կողմն է օգտագործում, բայց չի բացառվում, որ կարող են ՀՀ իշխանություններն էլ դա կիրառած լինեն։

--00—ՅՄ