Վրաստանում ՀՀ դեսպանը Շվեյցարիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի՝ հրադադարի խախտման վրա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 12,  24 News

դեսպան

Հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Դեսպան Սադոյանը իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա, ինչի հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։

--00—ՄՀ