Հետախույզները բռնել են «Լեքսուսի» հայելիներ գողացած անձանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Գիշերային շրջայցի ընթացքում հերթական բացահայտումը մայրաքաղաքում հունվարի 17-ին էր: Ժամը 5.25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Նալբանդյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին երկու տղամարդու` երկուսն էլ Արարատի մարզի բնակիչներ: Նալբանդյան փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայելիները գողանալուց հետո քրեական հետախույզները նրանց բռնել ու բերման էին ենթարկել:

Նոյակերտ գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը, իսկ Խաչփար գյուղի 60-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է 7 սմ շեղբի երկարությամբ դանակ:

Երկուսն էլ տվել են խոստովանական բացատրություն:

Վնասի չափը և դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: 

Տեսանյութեր