Տպավորություն կա, որ բոլոր կողմերը մտածում են մի բանի մասին՝ պատմության առաջ իրենց մաքրելու

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24 News

Ստեփան Դանիելյան

Կա երկու հարց. ով է մեղավոր և ինչ անել. առաջին հարցի շուրջ արդեն մեկուկես տարի վեճ-քննարկումներ են գնում, սակայն երկրորդ հարցը մնում է անպատասխան, կամ ավելի ճիշտ պատասխան ոչ ոք չի գտնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Տպավորություն կա, որ բոլոր կողմերը մտածում են մի բանի մասին'  պատմության առաջ իրենց մաքրելու։

Բայց, արդյոք, այդ պատմությունն ապագայում գրվելու ու կարդացող լինելու է, եթե երկրորդ հարցի պատասխանը չգտնվի։ Եթե այսպես շարունակվի, ապա այդ առումով դեռև անհանգստանալու կարիք չունեն»,- նշել է նա:

--00—ՄՀ