Աշտարակի քաղաքապետն ու Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը վիճել են

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

ю

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև:

«Բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց»,- հայտնում է աղբյուրը։

--00--ԱՀ