Արամ Ա կաթողիկոսը և ԱՄՆ դեսպանը տեսակետներ են փոխանակել Լիբանան քաղաքական կյանքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

․

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն Անթիլիասի Մայրավանքում ավելի քան մեկ ժամ տևած հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիի հետ: Հանդիպման ներկա է եղել դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Էթան Լինչը: Այս մասին  տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու Լիբանանի ներքին քաղաքական կեանքին վրայ: Այս շրջագծէն ներս տեսակէտներու փոխանակում տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետին ու դեսպանուհիին միջեւ։ Անոնք շեշտեցին յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւններուն կայացման, ինչպէս նաեւ ընկերատնտեսական կեանքը բարելաւումի առաջնորդող գործընթացներու կարեւորութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ