Մեր մասնակցությունը կլեգիտիմացներ գործընթացը, թող պատերազմի հանգամանքները քննեին ավելի շուտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

«Ընդդիմությունն իմաստազուրկ գործողություններին չի մասնակցում, հանձնաժողովում իշխանությունը մեծամասնություն է և իրենց քիմքին հաճելին ներկայացնելու են որպես բացահայտում: Պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակն է՝ արդարացնել իշխանություններին և բոլորին մեղավոր կարգել»,- այս մասին 24News- ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու ընդդիմության որոշմանը:

«Պատահական չէ, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց մեկ տարի հետո, այդ ընթացքում շատերը, պարգևատրվեցին, հեռացվեցին, համաներման խոստումներ տրվեցին և քրգործեր հարուցվեցին: Եթե իշխանությունը շահագրգռված էր պատերազմի ծագման պատճառները, ընթացքը, պարտությունը քննել, կաներ անմիջապես հետո, մեր մասնակցությունը կլեգիտիմացներ գործընթացը»,-ավելացրեց պատգամավորը:

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններում վավերացված Շուշիի հռչակագրին՝ պատգամավորը նշեց, որ դա ցույց է տալիս թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նպատակները։

«Այս իշխանության վարած սխալ քաղաքականության պատճառով Թուրքիան մասնակցում է Արցախի շուրջ ընթացող պրոցեսներին և Անդրկովկասում դարձել է անմիջական գործոն: 30 տարի ունեցել ենք արցախա-ադրբեջանական խնդիր, այս իշխանության ժամանակ ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի խնդիր, ինքնորոշման հարցը դարձավ տարածքային հարց, ինչը Թուրքիայի համար՝ «էստի համեցեք է»,- հավելեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։