Մակրոնը Զելենսկիի խնդրանքով զանգել է Պուտինին 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով զանգել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամլո ծառայությանը։ 

«Հիմնական խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն է։ Շատ կարևոր է պահպանել մշտական կապը նախագահ Պուտինի հետ», - ասել է Մակրոնը։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության

--00--ՄՀ