Ռուսական զորքերը շրջափակել են Կիևն արևմուտքից. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

աշխարհ

Ռուսական օդադեսանտային ուժերը միացել են հինգշաբթի Կիևի արվարձանում գտնվող Գոստոմելի օդանավակայանը գրաված դեսանտայիններին ու արևմուտքից ամբողջովին շրջափակել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը։ 

Ըստ նույն հաղորդագրության, Գոստոմելի օդանավակայանը գրավելու համար օգտագործվել է շուրջ երկու հարյուր ուղղաթիռ, խոցվել են ուկրաինական ՀՕՊ միջոցները։ 

«Գործողության ընթացքում ոչնչացվել են շուրջ երկու հարյուր ուկրաինացի ազգայնականներ, ռուսական դեսանտը կորուստներ չունի», - ասված է հաղորդագրությունում։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԿԿ