Ռուսական զորքերը զբաղեցրել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

․

Ռուսական զինված ուժերն Ուկրաինայում զբաղեցրել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ