Ուելսի ֆուտբոլի կանանց ընտրանին չի ժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Ուելս

 Ուելսի ֆուտբոլի հավաքականը հրաժարվել է մարտի 15-ից 21-ը Հայաստանում կայանալիք ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարի մասնակցությունից:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մրցաշարին ընդառաջ՝ կանանց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 11-22-ը մարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

 Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․

 Դարպասապահներ

Էլլա դե Կրույֆ - «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)

Լիլիթ Բաբայան - Սևանի սպորտ դպրոց

Լիլիթ Մանասյան - «Նոա աղջիկներ»

 Պաշտպաններ

Ֆրանչեսկա Խաչատուրյանց - «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)

Տատիանա Գրիգորյան - «Սթրայքերզ» (ԱՄՆ)

Քնարիկ Բաղդասարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Աննա Մարգարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու աղջիկներ»

Նարե Մեծոյան - «Շիրակ աղջիկներ»

Սուսաննա Սահակյան - «Ուրարտու աղջիկներ»

 Կիսապաշտպաններ

Դիանա Մելիքբեկյան - «Ուրարտու աղջիկներ»

Էմմի Սարգսյան - «Ուրարտու աղջիկներ»

Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Մարիաննա Վարդանյան - «Ուրարտու աղջիկներ»

Մարիամ Մակարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Ռոզալինա Երիցյան - «Փյունիկ աղջիկներ»

Թամարա Սահակյան - «Հայասա»

Լարա Քասաբյան - «Ուրարտու աղջիկներ»

Արաքսյա Ամիրյան - «Ուրարտու աղջիկներ»

Իսաբելա Ներսեսյան - ԱՄՆ

 Հարձակվողներ

Նարինե Իսկանդարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Լուսինե Կոստանյան - «Ուրարտու աղջիկներ»

Արինա Գալստյան - «Փյունիկ աղջիկներ»

Միլենա Սայադյան - «Ուրարտու աղջիկներ» 

--00—ՄՀ