Մենք պետք է ընտրություն կատարենք դեպի հայ-ռուսական դաշինքի ամրապնդում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

շարմազ

ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժամանակին ասել եմ, որ Արցախի մեծ մասը հանձնելուց ու պարտություն բերելուց հետո՝ կապիտուլյանտը փորձելու է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։

Վերջին օրերի ընթացքում հրապարակային առնվազն 2 նման փորձ է արվել։

Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության եռման պայմաններում տեղի ունեցան Նիկոլի «ֆրանսիական գաստրոլները»։

Ի՞նչ օգուտ տվեց առանց լուրջ օրակարգի այցը Հայաստանին՝ բացի սպասվող բացասական հետևանքներից՝ դժվար է ասել։

Աշխարհը փոխվել է։

Հիմա ոչ 90-ականներն են, և ոչ էլ՝ 2000-ականների սկիզբը։

Աշխարհաքաղաքական մանյովրի հնարավորությունը սահմանափակ է։

Անհնար է բարեկամ ու դաշնակից լինել միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ ՆԱՏՕ-ի հետ։

Հայաստանն այսօր հստակ պետք է սատարի իր դաշնակցին միջազգային բոլոր հարթակներում։

Իսկ սրանք այս «նեղ մաջալին» արևմտամետ «խաղեր են տալիս»։

Մենք պետք է ընտրություն կատարենք դեպի հայ-ռուսական դաշինքի ամրապնդում և խորացում:

Հակառակ դեպքում մեր փոխարեն ընտրություն կկատարեն, իսկ մենք հերթական անգամ կկանգնենք «կոտրած տաշտակի» առաջ։

Իսկ Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում, այլև՝ նողկանք։

Հ.Գ. Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց։

Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ։

Գարեգին Նժդեհ»:

--00—ԼՄ