ԵՊՀ ռեկտորը գազանանոցի նախկին աշխատակցի ձեռքով ազատվում է լրատվականի կադրերից 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

14

Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության (մարքեթինգի) աշխատակիցների մեծ մասն ազատման դիմում է գրել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նույն վարչության նախկին աշխատակից Կարեն Հեքիմյանը, ում աշխատանքից հեռացրել էին ԵՊՀ ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ձեռամբ։ 

24News-ի տեղեկությունների համաձայն՝ ազատման դիմում են գրել այդ վարչության 11 աշխատակիցներից 6-ը, որոնց այդ քայլին դրդել է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, ինչպես իր գործելաոճն է, այլ մարդու ձեռամբ։ Այս անգամ Հովհաննիսյանի «խաչակրաց արշավը» իր իսկ աշխատակիցների դեմ կազմակերպում է նույն վարչության պետ Ազնիվ Գրիգորյանը, ում ԵՊՀ ռեկտորը բերել է համալսարան Կենդաբանական այգու աշխատակազմից։

Վերջինս մինչև Մայր բուհ տեղափոխվելը զբաղեցրել է Կենդանաբանական այգու գազանների հաշվառման բաժնի պետի պաշտոնը, որից հետո «պլավնո» դարձել է ԵՊՀ-ի «դեմքը»։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա անգամ համալսարանական կրթություն չունի և նոր է ընդունվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 

Ինչևիցե, հարցն այստեղ ամենևին Ազնիվը չէ, որովհետև ԵՊՀ կադրերի ջարդի հետևում կանգնած է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը, ինչպես նախկինում գրել էինք, խնդիր է դրել Մայր բուհը վերածելու «Սորոսի» հիմնադրամի հետ կապ ունեցող կադրային դարբնոցի։