ԵՊՀ ռեկտորի ընտրությունը փակ է. միակ թեկնածուն «իմքայլական» նախկին պատգամավոր Հ. Հովհաննիսյանն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ռեկտորի ընտրությունը։

Քիչ առաջ համալսարան ժամանեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրանց դիմավորեց ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։ 

Անվտագության աշխատակիցները թույլ չտվեցին մոտենալ նրան, հեռվից հաջողվեց նրան հարց ուղղել։

24News-ի դիտարկմանը, որ «ժամանակին պայքարում էիք բուհերի կուսակցականության դեմ, հիմա կարծես թե այդ ճանապարհով եք գնում», Պապիկյանը պատասխանեց. «Կասեմ, որ այդ ճանապարհով չենք գնում»։ 

Բացի նախագահի պաշտոնը զբաղեցնելը Պապիկյանը նաև պաշտպանության նախարարն է և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ Ռեկտորի միակ թեկնածուն ներկայումս Հովհաննես Հովհաննիսյանն է, ով մոտ 2 տարի հերքում էր իր հավակնություններն այս պաշտոնին։ Մինչ այս Հովհաննիսյանը զբաղեցնում էր կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իսկ հետո պատգամավոր էր նախորդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից։

Ռեկտորի ընտրության գործընթացը փակ է լինելու լրատվամիջոցների համար։

Հասարակական
Հասարակական

--00--ԿԿ