Գոռավանի գյուղապետարանը ՔՊ-ի շտաբի՞ է վերածվել. գյուղապետը հորդորում է՝ «գնացեք ձեր գործերով, էլի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

 Վեդի խոշորացված համայնքի Գոռավանի գյուղապետարանի շենքը կիրակի օրով բաց էր և ըստ որոշ տեղեկությունների վերածվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի:

Աշխատակիցը, որ գտնվում էր շենքի դիմաց, հայտարարեց, թե «ընտրատեղամասին կոֆե և ջուր են տալիս», հետո, սակայն, լրագրողին կոպտորեն հորդորեց «զբաղվել իր գործերով» ու թույլ չտվեց նկարահանում անցկացնել շենքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ