Եթե հակառակորդը մնաց Քարագլխի վրա՝ կհարձակվի. ամեն ինչ պետք է անենք, որ դուրս գան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

«Քարագլուխ բարձունքը ռազմավարական մեծ նշանակություն ունի այն բնակավայրերի վերահսկման համար, որոնք տեղակայված են նրա շուրջը: Ամեն ինչ պետք է անենք, որ ադրբեջանցիները դուրս գան, եթե մնան՝ կարող է հիմք հանդիսանալ հետագա հարձակողական գործողությունների համար»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Փառուխում տեղի ունեցածի մեղքը իշխանությանն է․ տեսնելով այդ հատվածի լարվածությունը՝ պետք է առավել պաշտպանվածություն ապահովեին: Իշխանությունն իր գործը գցում է ուրիշի վրա՝ խաղաղապահ ուժեր, ՀԱՊԿ։ Բա դուք ի՞նչ եք անում, ինչո՞ւ մեկուկես տարում ԶՈւ-ն չեք վերականգնել, և խաղաղ բնակչության հատվածներում պաշտպանվածությունն առավել ամրապնդված չի եղել, Հայաստանի և Արցախի բնակչությանը վտանգի տակ եք դրել: Իշխանությունն անցյալից դասեր չի քաղում, չի վերականգնվել ԶՈւ-ի մարտունակությունը, դրա փոխարեն զբաղված են երկրորդական, մանրախնդիր գործերով»,- ավելացրեց խմբակցության ղեկավարը: 

Մանրամասները՝ տեսանյութում։