Ինձ համար ընդունելի չէ Արցախն Ադրբեջանի կազմում, դա իմ համոզմունքն է. Սերգեյ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

«Որպես պատգամավոր վստահ հայտարարում եմ, որ ինձ համար ընդունելի չէ Արցախն Ադրբեջանի կազմում, որևէ խնդիր չունեմ այդ մասին հայտարարելու, դա իմ համոզմունքն է, բայց բանակցող կողմը, եթե նախապես ասի դա, էլ ինչի մասին պետք է բանակցեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը և այն քննադատություններին, որ հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա:

«Հայկական կողմը պետք է ասի, որ Արցախի հարց գոյություն ունի և դա անկախ կարգավիճակն է, Արցախի ժողովրդի կամարտահայտւթյամբ պետք է որոշում կայացվի»,-ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր