Ինտենսիվ տեղումների պատճառով հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

գետ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

«Պայմանավորված հանրապետության տարածքում ինտենսիվ մթնոլորտային տեղումներով՝ ապրիլի 7-9-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր՝ մերձափնյա հատվածներում ջրածածկումներ»։

--00—ԼՄ