ՀՀ ֆինանսների նախարարն ու նրա տեղակալը գործուղվում են Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Տիգրան Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին ու նրա տեղակալ Վահե Հովհաննիսյանին ապրիլի 19-23 գործուղում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Վաշինգտոն։

Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov հարթակում։ Նրանք ԱՄՆ են գործուղվում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Վերադառնալուց հետո ֆինանսների նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

--00--ԱՀ