Մեր հասարակությունը երկու կրակահերթի ներքո է՝ մեկը թշնամի պետությունից, մեկը՝ իշխանությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Հայաստանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն։ Այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված քննարկմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ կեղծ հակաքարոզչություն է տարվում, որ իրենք դեմ են հարաբերությունների հաստատմանը, բայց դա ուղղակի չի համապատասխանում իրականությանը։

«Հայաստանը երբեք կողմ չի եղել թուրքական խաղի կանոններով և թուրքական նախապայմաններով հարաբերություններին, որոնք ուղիղ առնչվում են մեր ազգային ու պետական ինքնությանը և զիջումներ են մեզ համար համազգային կարմիր գծերից ու համապետական կարմիր գծերից։ Այդ պայմաններով երբեք համաձայն չենք եղել հարաբերությունների հաստատմանը։ Բայց բանալին այստեղ է, որ Թուրքիան էլ երբեք համաձայն չի եղել այլ ոճով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն, և հիմա էլ նրա համոզումը և մոտեցումը բնավ չի փոխվել»,-պարզաբանեց թուրքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։  

--00--ՀԶ