Twitter-ն արգելել է կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական ​​կոնսենսուսին հակասող գովազդները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

twitter_app_telefoon.thumb_.jpg

Twitter-ն արգելել է այն գովազդները, որոնք հակասում են կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական կոնսենսուսին։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նման բովանդակություն ունեցող գովազդները կարգելվեն՝ համաձայն ոչ պատշաճ բովանդակության քաղաքականության:

Սոցցանցից պարզաբանել են, որ այդ քայլն արվում է, քանի որ նման գովազդը մոլորության մեջ է գցում Twitter-ի օգտատերերին՝ հերքելով կլիմայի փոփոխությունը, նման տեղեկատվությունը կարող է «խաթարել մոլորակը պաշտպանելու ջանքերը»։

--00--ՀԶ