Բժիշկները պայքարում են Դեբեդ գետն ընկած երեխայի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

երեխա

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ապրիլի 26-ին այցելել է Դեբեդ գետն ընկած 2 տարեկան երեխային: «Երեխան գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր: Մեր բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փոխքաղաքապետը:

Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 25-ին՝ ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում 2 տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է սպանության փորձ կատարողը երեխայի մայրն է։

--00—ԼՄ