Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են օգտագործել ռուսական «Мир» տեսակի բանկային քարտեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

image_750x_606f0db879e36.jpg

Այսուհետև ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են օգտագործել «Мир» տեսակի բանկային քարտեր: Այդ մասին հյատնում են թուրքական լրատվամիջոցները, հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին հայտնել է, որ այս պահի դրությամբ «Мир» քարտերով գործարք անող թուրքական բանկերի թիվը կազմում է 15%: Ըստ նախարարի առաջիկայում նմանատիպ բանկերի առաջիկայում կաճի: 

Աղբյուրը նաև տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թվի վերաբերյալ:

Անցյալ տարի Թուրքիա այցելած զբոսաշրջիկների 19 տոկոսը կազմել են ռուսները, 12,5  տոկոսը՝ գերմանացիները, 8,3 տոկոսը՝ ուկրաինացիները:

2019թ. Թուրքիա էր այցելել 51.7 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ: 2019-ին Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը անցել էր 7մլն-ը:  

--00--ՀԶ