2023-ի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի, նաև մոլիբդենի արտահանման պետտուրքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

պղինձ

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին և դրանք անհետաձգելի համարեց:

Նախագծերով առաջարկվում է․

1) 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը,

2) պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ:

--00—ԼՄ